Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից

Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից
19.04.2018 | 21:54

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է Կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասում իրեն հատկացված բնակարանի սեփականության իրավունքից: Կառավարության այսօրվա նիստում նա հայտարարեց. «Դուք բոլորդ այն կառավարության անդամներ եք, որը շաբաթներ առաջ որոշեց Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի 7 առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ոչ առաջին, և ոչ երկրորդ նախագահները: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար, դրանք տրամաբանված փաստարկներ են և ես որպես վարչապետի թեկնածու Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները, պաշտպանել եմ ձեր որոշումը: Շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ վարչապետը և սա այլ իրավիճակ է, ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն` այսօր»,-ասաց Սարգսյանը:


Նա Արմեն Գևորգյանին հանձնարարեց որոշման նախագիծ պատրաստել, որպեսզի հաջորդ նիստին քննարկվի և ընդունվի: «Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին նստած կլինի այլ մարդ:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ